Օդեսայում կենդանացել է Զատկի պատմությունը

Օդեսայում կենդանացել է Զատկի պատմությունը Օդեսայում կենդանացել էր հնագույն Իսրայելի պատմությունը, որն անկեղծ հետաքրքրության էր արժանացել քաղաքի բնակիչների կողմից. հաղորդում է cnlnews.tv-ին:

Օդեսայի ժողովրդական եկեղեցու հարակից այգում կայացել է զատկական կենդանի ներկայացում: Դա անսովոր զգեստավորված դերասանների մասնակցությամբ բեմադրություն է եղել, որը թույլ է տվել ներկաներին զգալու և վերապրելու այն իրադարձությունների մթնոլորտը, որոնք կատարվել են մ. թ. 1-ին դարում, իսկ դա մոտավորապես 2 հազար տարի առաջ էր, Երուսաղեմում՝ Զատկից առաջ:

Կազմակերպիչը Դենիս Սերդիչենկոն է՝ Օդեսայի ժողովրդական եկեղեցու հովիվը. «Միջոցառման նպատակն էր պատմել այն իրադարձությունների մասին, որոնք կատարվել են 2 հազար տարի առաջ՝ Հիսուս Քրիստոսի մահն ու հարությունը: Ուկրաինայում և հետխորհրդային տարածաշրջանում նման միջոցառում չի եղել: Սա պատմության վերստեղծումն է: Սովորաբար թատրոններում կան կուլիսներ, և կա բեմ: Այստեղ բեմը գործնականում ամենուր էր: Ցանկացած մեկը կարող էր մտնել ու զգալ այդ մթնոլորտը»:

Այս բեմադրության մեջ, որն արդեն չորրորդ անգամ էր անցկացվում, մասնակցում էր ավելի քան երկու հարյուր զգեստավորված կերպար: Զգեստների մեծ մասը կարված էին՝ ըստ այն ժամանակի հռոմեական ու հրեական մշակույթի:

Հարյուրավոր «իսրայելցիներ» ազատությամբ քայլում էին վերստեղծված շուկայական հրապարակում: «Հիսուսը» քարոզում էր ու օրհնում երեխաներին: «Հռոմեացի զինվորները» ցույց էին տալիս ռազմական հմտություններ:

«Հիսուսին» դատաստանի էին մատնում «Պիղատոսի» մոտ: «Քահանաները» նրա դեմ մեղադրանքներ էին ներկայացնում: Դատաստանից հետո «Պիղատոսը» «Հիսուսին» խաչելության է դատապարտում:

Ներկաներն ասես տեղափոխված լինեին այլ ժամանակի մեջ: «Հիսուսը» գնում էր խաչելության: Նրան հետևում էին մահվան դատապարտված «ավազակները»: Շատերն իրականում վերապրեցին կատարվածը:

Զատկական այս յուրահատուկ բեմադրության մասնակից Ալեքսանդր Դովգոպոլովն ասում է. «Չնայած որ սա ընդամենը բեմականացում էր, մենք ներքուստ վերապրեցինք ամբողջը: Մենք տեսանք ճանապարհը, թե ինչպես էր ամեն բան կատարվել: Այն անցավ մեր սրտերի միջով»:

Խաչելության տեսարանը չկար: Երթն ավարտվում էր մարդկանց ուղղված կոչով՝ Զատկի այս օրերին այցելելու Աստծո տուն և երկրպագելու Տիրոջը: