Հերթական ապատեղեկատվությունը. «Ձիավորները»՝ Արցախի երկնքում

Հերթական ապատեղեկատվությունը. «Ձիավորները»՝ Արցախի երկնքումՈրքան էլ խոսվի այն մասին, որ չի կարելի չստուգված, չհիմնավորված նյութեր տարածել, այնուամենայնիվ, միանգամից շատ ընթերցողների ուշադրություն գրավելն ու «ռեյտինգ ապահովող» նյութեր տարածելը շարունակում է մնալ մեր մամուլի անհաճելի կողմերից մեկը:

Այսօր համացանցը «պայթեցրեց» հերթական «էքսկլյուզիվ» նյութը՝ «Հրաշք Արցախի երկնքում», «Սրբերը հասնում են օգնության», «Մեր սրբերը ձեզ պահապան. Արցախ» այսպիսի վերնագրերով:

Շատ կայքեր, հղում անելով ինչ-որ ֆեյսբուքյան օգտատերերի, դնում են նկարն ու վերջ, հրաշալի նյութը պատրաստ է:

Ընթերցողն էլ հրճվանքով հավանում է, տարածում, մեկնաբանում…

Իրականում այս նկարները (որոնք հնարավոր է՝ լինեն ընդամենը սովորական photoshop-ի արդյունք) 2010 թ-ից պտտվում են համացանցում՝ մեկ «հայտնվելով» Մալազիայի երկնքում, մեկ՝ Գերմանիայի, մեկ՝ Սինգապուրի, մեկ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի, հիմա էլ, փաստորեն, «հանգրվանեցին» Արցախի երկնակամարում:

Այս հղումով կարող եք գտնել այդ նկարների «կիրառության» շուրջ 400 այլ դեպքեր, վայրեր ու ժամանակներ: Որևէ նյութ հավանելուց ու տարածելուց առաջ փորձեք համոզվել դրա իսկության մեջ, և հետո միայն տարածել:

Հավելենք միայն, որ առանց որևէ նկարի ու վիզուալ էֆֆեկտների էլ կարող ենք փաստել, որ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Տերն ու Պահապանն Աստված է:

CrossNews.am

Հերթական ապատեղեկատվությունը. «Ձիավորները»՝ Արցախի երկնքում
Ձիավորների նույն նկարը՝ այս անգամ Մալազիայում