Ավետարանը ժամանակներն ու դարերը միմյանց կապող գիրքն է. այսօր ժամանակակից նկարիչ Կարեն Սմբատյանի ծննդյան օրն է

Ավետարանը ժամանակներն ու դարերը միմյանց կապող գիրքն է. այսօր ժամանակակից նկարիչ Կարեն Սմբատյանի ծննդյան օրն էԱյսօր ժամանակակից հայ տաղանդավոր նկարիչ Կարեն Սմբատյանի ծննդյան օրն է:

«Կարեն Սմբատյանը մեծ ապագա խոստացող նկարիչ է»,- ժամանակին ասել է մեծն Մինաս Ավետիսյանը:

Ութ տարի առաջ գյումրեցի մեր հայրենակիցը կնքեց իր մահկանացուն, սակայն թե՛ նրա կտավները, թե՛ ասույթները շարունակում են խոսել մարդկային սրտերի հետ: Ներկայացնում ենք Կարեն Սմբատյանի ասույթներից մի քանիսը.

«Ինչպես ամեն ինչում, այնպես էլ նկարչության մեջ բանականությունն է, որ կարգավորում ու չափի մեջ է դնում նաև զգացմունքը։ Սրանք արվեստում չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի»։

«Ավետարան. ժամանակներն ու դարերը միմյանց կապող գիրք, որը 40-ից հետո պետք է կարդա ամեն ոք, որպես կյանքի դասագիրք»:

«Հանճարի միտքը սահմաններ չունի»:

«Ազատություն. մայր, որի զավակներն են բարին, ճշմարիտն ու գեղեցիկը»:

«Յուրաքանչյուր մարդ ստեղծում է իր ճակատագիրը»։

«Ազգային դպրոցը սուր է, իսկ մայրենի լեզուն վահան` արժանապատիվ կեցության համար»։

«Հայրենասիրություն։ Այն ոչ միայն սուրբ զգացմունք է, այլև կոչում, որ տրված է ի վերուստ մայրական կաթի հետ»։

«Արվեստագետը մեռնում է այն ժամանակ, երբ անվերջ կրկնում է իրեն, երբ վախենում է կորցնել ձեռք բերածը։ Արվեստը կրկնություններ չի սիրում»։

«Ասում են գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Ես ասում եմ աշխարհը կփրկի բարությունը։ Բարին անսահման է ինչպես տիեզերքը, և լուսավոր ու ջերմ, ինչպես արևը»։

«Մեծ է այն արվեստագետը, որ կանգնած է իր մայր հողի վրա ու բոլոր նյարդերով կապված է հարազատ ժողովրդի հետ»:

Պատրաստեց Գոհար Ավագյանը