Այսօր Ծիծաղի միջազգային օրն է

Այսօր ծիծաղի միջազգային օրն էԱյսօր Ծիծաղի միջազգային օրն է, թեև Հայաստանում այն ավելի շատ «նշվում է» որպես «խաբելու օր»:

Այսօր սուտն այնքան է արմատացել մեր առօրյայի ու խոսակցությունների մեջ, որ ևս մեկ օր էլ հավելել այդ ամենին ու հռչակել որպես խաբելու օր, ոչ մեզ՝ քրիստոնյաներիս է հարիր, ոչ էլ Աստծուն՝ հաճելի:

Այնպես որ, CrossNews.am-ի խմբագրական ողջ անձնակազմը շնորհավորում է ձեզ Ծիծաղի միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում ուրախ ու ժպիտներով լի օր:

Հաճախ ժպտացեք, ու թող ձեր ժպիտը ուրախությամբ ու ջերմությամբ լցնի թե ձեր, թե դիմացինի սիրտը:

Եվս մեկ հիշեցում բոլորիս. իրական ուրախության աղբյուրը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, այնպես որ միայն Նրա մոտ և Նրա գրկում կգտնենք կատարյալ ուրախություն, կլցվենք այդ ուրախությամբ և ունակ կլինենք նաև ուրախացնելու մեր շրջապատում եղողներին:

Այնպես որ, ինչպես Պողոս առաքյալն էր հորդորում, «ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ, ուրախ եղեք Տիրոջմով»:

Հ.Գ. Ու ուշադիր եղեք, սիրելի՛ քրիստոնյաներ, որ չշփոթեք հումորն ու ծիծաղը ստի ու խաբեության հետ: