Շրջադարձային հանդիպում. ներկայացում՝ նվիրված Սուրբ Հարության տոնին

Շրջադարձային հանդիպում. ներկայացում՝ նվիրված Սուրբ Հարության տոնինԱրդեն 17 տարի է, ինչ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու «Հայասա» թատերախումբը հանդիսատեսի դատին է հանձնում Սուրբ Հարության տոնին նվիրված թատերական ներկայացում. տեղեկացնում է ԱՀԱԸ Հայաստան-ի ֆեյսբուքյան էջը:

Այս տարի Սուրբ Զատկի տոնին է նվիրված «Հայասա»-ի «Շրջադարձային հանդիպում» ներկայացումը։

Թե ինչպիսի՞ հետևանք ունեցավ «Շրջադարձային հանդիպում»-ը՝ գողության մեջ մեղադրվող երեխայի և մահապարտի համար, դիտեք Հայ Ավետարանչական կենտրոնի բեմում ապրիլի 8-ին՝19:00-ին և 9-ին՝13:00-ին և 16:00-ին։

Ներկայացումը նախատեսված է 14 տարեկանից բարձր անձանց համար։

Հասցե՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական կենտրոն՝ Բաղրամյան 18

Մուտքը՝ միայն հրավիրատոմսերով։