Կայացավ «Ելից» մյուզիլքը. տպավորություններ, կարծիքներ…

Կայացավ «Ելից» մյուզիլքը. տպավորություններ, կարծիքներ...Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 27-ին Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցում ներկայացվեց «Ելից» մյուզիքլը: Այնքան սպասված մյուզիքլը, որ ամիսների քրտնաջան աշխատանք էր պահանջել, մեր Տիրոջ հարության տոնին ներկայացավ սպասվածից առավել շքեղությամբ և խորն ասելիքով։

Մյուզիքլը դիտողներն աստվածաշնչյան Ելից գրքի հրաշալի պատմության լուսային և գունային շքեղ լուծումներով հագեցած աննախադեպ մի բեմադրություն վայելեցին՝ միևնույն ժամանակ վերապրելով անձնական ելից՝ մեղքից դեպի հարություն։

CrossNews.am կայքի թղթակիցները մյուզիքլից անմիջապես հետո լսեցին նաև կարծիքներ ներկաներից:

«Ինչպես Աստված Եգիպտոսից իսրայելացիներին ազատեց, այդպես էլ մեզ ազատեց Հիսուսի արյան շնորհիվ։ Ժամանակները տարբեր են, հիմա մենք ապրում ենք շնորհքի ժամանակներում, և այսօրվա մյուզիքլը նայելով՝ իմ մեջ ավելի շատ ուրախություն եկավ դրանից, ավելի շատ գնահատեցի մեր օրերն ու փրկության հնարավորությունը, որն ունի յուրաքանչյուր մարդ» (Անդրանիկ Հովհաննիսյան, 45 տ)։

Կայացավ «Ելից» մյուզիլքը. տպավորություններ, կարծիքներ...«Մյուզիքլը ինձ շատ դուր եկավ, որովհետև մանրամասնորեն և պարզ մատուցեց դիտողին, թե ինչ է իրականում նշանակում զատիկ։ Դա բաժանվելն է, առանձնանալն է հնից, ամեն վատ բաներից» (Արմեն Եղիազարյան, 37 տ)։

«Քրիստոնեության կարևորագույն խորհուրդը փոխանցեց այս մյուզիքլը, որ զատիկ նշանակում է անց կենալ. հներն անցան, ամեն բան նոր է, ինչքան դժվարություններ կան անց կացան, նոր կյանքի մեջ մտնենք» (Գայանե Միքայելյան, 49 տ)։

«Շատ տպավորված եմ, շատ մեծ աշխատանք էր կատարված։ Ընթացքում և՛ հուզվեցինք, և՛ ուրախացանք, նաև մտորելու տեղիք տվեց։ Հասկացա, որ Աստված ամենակարող է և մեզ ամեն խնդրից կարող է ազատել» (Լիաննա Հովհաննիսյան, 40 տ)։

«Ես ևս մեկ անգամ վերապրեցի հարության խորհուրդը. Հիսուսը խաչվեց մեր մեղքերի համար և հարություն առավ մեզ արդարացնելու համար, և հենց այս ճշմարտությունը գիտակցելով՝ մենք պետք է ճիշտ ապրենք մեր կյանքերը։ Նախկինում մյուզիքլներ էլի են ներկայացվել, բայց սա տարբերվում էր երաժշտության հզորությամբ» (Տիգրան Հովհաննիսյան, 16 տ)։

Ի սկզբանե՝ մյուզիքլը նախատեսված էր տասներկու տարեկանից բարձր հանդիսատեսի համար, ինչը, ստեղծագործական խումբը բացատրում էր որոշ դաժան տեսարանների առկայությամբ, բայց ներկա երեխաներին ևս այն կարևոր ասելիքներ փոխանցեց:

Կայացավ «Ելից» մյուզիլքը. տպավորություններ, կարծիքներ...«Ես մեծ ուրախություն վերապրեցի մյուզիքլի ընթացքում, որ Աստված ազատեց Իր ժողովրդին։ Շատ եմ ցանկանում, որ այս մյուզիքլը տարածվի աշխարհով մեկ ու պատմի Աստծո մեծության մասին» (Աշոտ Ենգիբարյան, 10 տ)։

«Ինձ ամենից շատ դուր եկավ, որ Աստծո ժողովուրդը ազատվեց, որովհետև շատ էի նեղվում, որ էդպես տանջվում էին։ Ես Աստծուն շատ եմ սիրում, և իննսունմեկ սաղմոսը, որ մյուզիքլում ասացին, ես էլ անգիր գիտեմ և միշտ ասում եմ» (Հելենա Զեյթունցյան, 6 տ)։

Շնորհակալ ենք մյուզիքլի կազմակերպիչներին և մասնակիցներին կատարված հսկայական աշխատանքի համար:

Պատրաստեց Գոհար Ավագյանը

A02F7915Կայացավ «Ելից» մյուզիլքը. տպավորություններ, կարծիքներ... Կայացավ «Ելից» մյուզիլքը. տպավորություններ, կարծիքներ... A02F7906Կայացավ «Ելից» մյուզիլքը. տպավորություններ, կարծիքներ... Կայացավ «Ելից» մյուզիլքը. տպավորություններ, կարծիքներ...

Կայացավ «Ելից» մյուզիլքը. տպավորություններ, կարծիքներ...