CrossNews.am-ը հյուրընկալեց վիկտորինայի հաղթող Քրիստինե Խաչատրյանին

CrossNews.am-ը հյուրընկալեց վիկտորինայի հաղթող Քրիստինե ԽաչատրյանինԻնչպես հիշում եք՝ փետրվարի 19-ին «Գիրք նվիրելու օրվա» կապակցությամբ CrossNews.am-ը ներկայացրել էր աստվածաշնչյան վիկտորինա, որի հաղթողն էր դարձել Քրիստինե Խաչատրյանը:

Ինչպես և խոստացել էինք, Քրիստինեին հյուրընկալեցինք CrossNews.am կայքի խմբագրությունում՝ վերջինիս հետ անձամբ ծանոթանալու և հաղթական նվերը փոխանցելու համար:

Մեր հյուրի հետ զրույցի ընթացքում, որն անցավ շատ ջերմ մթնոլորտում, Քրիստինեն փոքր-ինչ կիսվեց կայքի վերաբերյալ իր տպավորություններով՝ նշելով, որ կայքը շատ բազմաբնույթ է և այնտեղ կարելի գտնել քրիստոնեությանը վերաբերող տարբեր նյութեր, որոնք կբավարարեն յուրաքանչյուր ընթերցողի՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից:

CrossNews.am-ը հյուրընկալեց վիկտորինայի հաղթող Քրիստինե ԽաչատրյանինՔրիստինեն տպավորված էր նաև կայքի ֆիլմադարանով, որտեղ այս պահին կարելի է դիտել ավելի քան 260 ֆիլմեր:

«Շատ կարևոր է, որ դուք ձեր աշխատանքն ամեն օր հետևողական եք անում, քանի որ մարդիկ սպասում են ձեր նյութերին»,- նշեց Քրիստինեն՝ կարևորելով, որ կայքում տեսանելի է ամենօրյա աշխատանքը և այն, իրոք բավարարում է իր լսարանին:

Հաղթանակի կապակցությամբ Crossnews.am-ը Քրիստինեի համար պատրաստել էր նվեր՝ «ոսկեզօծ Աստվածաշունչ»: Քրիստինեն էլ, ով պարզվեց քրիստոնեական երգերի կատարող է,  իր հերթին կայքին մատուցեց հաճելի անակնակալ-նվեր՝ քրիստոեական երգերի իր ձայնասկավառակը՝ «Լույս խավարում»:

CrossNews.am-ը շնորհակալություն է հայտնում Քրիստինե Խաչատրյանին հաճելի հանդիպման համար և ևս մեկ անգամ շնորհավորում հաղթանակի կապակցությամբ: