Աստվածաշնչյան վիկտորինայի արդյունքները

Աստվածաշնչյան վիկտորինայի արդյունքներըՓետրվարի 19-ին CrossNews.am-ը «Գիրք նվիրելու օրվա» կապակցությամբ ներկայացրեց աստվածաշնչյան վիկտորինա:

Թե՛ նույն օրը, թե՛ հանգստյան օրերին ստացանք շատ նամակներ՝ ճիշտ պատասխաններով, սակայն ամենաառաջին և լիարժեք պատասխաններ ուղարկողը Քրիստինե Խաչատրյանն էր, ում առաջիկա օրերին կհյուրընկալենք CrossNews.am-ի խմբագրությունում:

Ներկայացնում ենք վիկտորինայի հարցերը իրենց պատասխաններով.

1. 1238 թ-ին կարդինալ Հյուգո Դե Կարոն ինչ-որ փոփոխություն կատարեց Աստվածաշնչի 66 գրքերից 61-ի մեջ, որն այդպես էլ մնաց մինչ մեր օրերը: Ի՞նչ փոփոխության մասին է խոսքը:

Կարդինալ Հյուգո դը Սեն Կարոն Աստվածաշնչի 66 գրքերից 61-ը բաժանեց գլուխների՝ թողնելով 5 գիրք մեկ գլխով:

2. Սուրբ գրքում հիշատակված է երկրների, քաղաքների, գյուղերի անուններ, սակայն ինչ-որ իրավիճակում հիշատակվում է նաև փողոցի անունը: Ո՞ր փողոցն էր և ո՞ր քաղաքում էր այն գտնվում:

Տերն Անանիային ասաց, որ գնա Ուղիղ կոչվող փողոցով և Հուդայի տանը փնտրի Սողոս անունով Տարսոնացուն ( Գործք 9.11):

3. Զեմրան, Հեկսան, Մադան, Մադիան, Հեսբոկ, Սովե – Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս անունները միմյանց հետ:

Այս թվարկված անունները Աբրահամի որդիների անուններն են: (Ծննդոց 25.1-3):

4. Աստվածաշնչում հիշատակվող այդ խնջույքը տևեց մոտ կես տարի, փայլեց իր առատությամբ ու շքեղությամբ: Արդյունքում այն մեկի համար ողբերգություն եղավ, մյուսի համար՝ Աստծո օրհնություն: Ի՞նչ խնջույքի մասին է խոսքը և ո՞վ էր կազմակերպիչը:

Ասուերոս թագավորը, գրված է, որ 180 օր խնջույք արեցայդ ժամանակ էր, որ նրա կինը՝ Վաշթի թագուհին, զրկվեց թագավորի շնորհից ու բարեհաճությունից, փոխարենը Եսթերը՝ հրեա աղջիկը, դարձավ թագուհի (Եսթեր 1 գլուխ):

5. Պողոսին ավետարանչության ժամանակ տարբեր եկեղեցիներ էին օգնում: Իր իսկ խոսքերով՝ ո՞րն էր առաջին եկեղեցին, որ օգնեց իրեն՝ անհրաժեշտ բաներ ուղարկելով:

Պողոս առաքյալին իր ծառայության սկզբում օգնում էր Փիլիպեցիս եկեղեցին, նա այդ մասին գրում է նրանց ուղղված նամակում (Փիլիպեցիս 4.15):

6. Տաճարից տվեցին, բայց հետո չուզեցին լինի այն տաճարում. մեկի մահվանը նպաստեց, մյուսների թաղմանը:

Խոսքը գնում է 30 արժաթե դրամի մասին, որ Հուդային վճարեցին տաճարից, հետո հետ չվերցրեցին՝ մտածելով, որ «օրինավոր չէ գանձանակի մեջ ընդունել այն դրամը, որ արյան գին է…». այդ գումարով բրուտի ագարակը գնեցին, որը հետագայում գերեզման դարձավ օտարների համար:

7. Առաջին անգամ դրա վերաբերյալ հիշատակում հանդիպում ենք Ծննդոց գրքում. «գործող անձը» Հագարն է, վերջին անգամ հիշատակվում է Հայտնության գրքում. «գործող անձը» Աստված է: Ինչի՞ մասին է խոսքը:

Հագարը անապատում սկսեց լացելերբ որդու հետ վտարվեցին Աբրահամի տնից (Ծննդոց 21.16)դա առաջին լացն է Աստվածաշնչում նկարագրված, իսկ Հայտնության գրքում նկարագրված է վերջին լացի մասին, որ Աստված սրբելու է իր ժողովրդի արցունքները (Հայտնություն 21.4): Թեև այս հարցին այլ պատասխաններ էլ կային, որ կարող էին ճիշտ համարվել:

8. Աստվածաշնչյան ո՞ր դեպքի համար է ասվում, թե նմանատիպ օր այլևս չեղավ, որ Աստված այդ կերպով լսեր մարդու ձայնը:

Աստված այդպես Հեսուին լսեց, երբ վերջինս պատերազմում էր ամորհացիների դեմ, նա, գրված է, խոսեց Տիրոջ հետ, և ասաց, որ արեգակը կանգնի Գաբավոնի դիմաց, իսկ լուսինը Այեղոնի ձորի դիմաց: Եվ արեգակն ու լուսինը կանգնեցին իրենց տեղերում… 14 համարն ասում է, որ այդպիսի օր չէր եղել ոչ առաջ, ոչ հետո, որ Աստված լսեր մարդու ձայնը… (Հեսու 10.13-14):

9. Գրված է, որ Հիսուսը զարմացավ: Ո՞ր երկու՝ միմյանց հակառակ երևույթների վրա զարմացավ Հիսուսը:

Նա երկու անգամ զարմացավ , մի անգամ հարյուրապետի հավատքի վրա (Մատթեոս 8.10), մյուս անգամ Նազարեթի բնակչության անհավատության վրա, նրանց անհավատության պատճառով չէր կարողանում այնտեղ զորավոր գործեր անել (Մարկոս 6.6):

10. Սուրբ Գրքից հիշատակեք փոթորկի դեպք, որ խլեց առնվազն 10 մարդու կյանք: Ովքե՞ր էին այդ մարդիկ, և ինչպե՞ս սպանեց նրանց փոթորիկը:

Խոսքը գնում է Հոբի զավակների մասին. սաստիկ հողմի պատճառով տունը փլվում է Հոբի զավակների վրա, և նրանք բոլորը վախճանվում են (Հոբ 1.19):

Հ.Գ. Շնորհակալ ենք ԲՈԼՈՐ մասնակիցներից: