Վիկտորինա՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ. մրցանակը՝ Աստվածաշունչ

Վիկտորինա՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ. մրցանակը՝ ԱստվածաշունչԳիրք նվիրելու օրվա կապակցությամբ CrossNews.am-ը ներկայացնում է վիկտորինա, որին առաջինը ճիշտ պատասխանողը որպես մրցանակ կստանա գեղեցիկ Աստվածաշունչ:

1. 1238 թ-ին կարդինալ Հյուգո Դե Կարոն ինչ-որ փոփոխություն կատարեց Աստվածաշնչի 66 գրքերից 61-ի մեջ, որն այդպես էլ մնաց մինչ մեր օրերը: Ի՞նչ փոփոխության մասին է խոսքը:

2. Սուրբ գրքում հիշատակված է երկրների, քաղաքների, գյուղերի անուններ, սակայն ինչ-որ իրավիճակում հիշատակվում է նաև փողոցի անունը: Ո՞ր փողոցն էր և ո՞ր քաղաքում էր այն գտնվում:

3. Զեմրան, Հեկսան, Մադան, Մադիան, Հեսբոկ, Սովե – Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս անունները միմյանց հետ:

4. Աստվածաշնչում հիշատակվող այդ խնջույքը տևեց մոտ կես տարի, փայլեց իր առատությամբ ու շքեղությամբ: Արդյունքում այն մեկի համար ողբերգություն եղավ, մյուսի համար՝ Աստծո օրհնություն: Ի՞նչ խնջույքի մասին է խոսքը և ո՞վ էր կազմակերպիչը:

5. Պողոսին ավետարանչության ժամանակ տարբեր եկեղեցիներ էին օգնում: Իր իսկ խոսքերով, ո՞րն էր առաջին եկեղեցին, որ օգնեց իրեն՝ անհրաժեշտ բաներ ուղարկելով:

6. Տաճարից տվեցին, բայց հետո չուզեցին լինի այն տաճարում. մեկի մահվանը նպաստեց, մյուսների թաղմանը:

7. Առաջին անգամ դրա վերաբերյալ հիշատակում հանդիպում ենք Ծննդոց գրքում. «գործող անձը» Հագարն է, վերջին անգամ հիշատակվում է Հայտնության գրքում. «գործող անձը» Աստված է: Ինչի՞ մասին է խոսքը:

8. Աստվածաշնչյան ո՞ր դեպքի համար է ասվում, թե նմանատիպ օր այլևս չեղավ, որ Աստված այդ կերպով լսեր մարդու ձայնը:

9. Գրված է, որ Հիսուսը զարմացավ: Ո՞ր երկու՝ միմյանց հակառակ երևույթների վրա զարմացավ Հիսուսը:

10. Սուրբ Գրքից հիշատակեք փոթորկի դեպք, որ խլեց առնվազն 10 մարդու կյանք: Ովքե՞ր էին այդ մարդիկ և ինչպե՞ս սպանեց նրանց փոթորիկը:

Հարկավոր է հարցերի պատասխաններն ուղարկել editor@crossnews.am էլեկտրոնային հասցեին կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին՝ www.facebook.com/crossnews.am: Ընդունվում են միայն հայատառ պատասխանները: