Մեր սոց.էջերը պետք է ներկայացնեն քրիստոնեությունը. հարցազրույց YesHEis-ի ռուսաստանյան ներկայացուցչի հետ

Մեր սոցէջերը պետք է ներկայացնեն քրիստոնեությունը. հարցազրույց YesHeis-ի ռուսաստանյան ներկայացուցչի հետ«Գնացեք բոլոր աշխարհքըավետարանը քարոզեցեք ամեն արարածի» (Մարկոս 16.15):

Հիսուս Քրիստոսի այս պատվիրանն իրականացնելու համար մեր առաջ այսօր բազում դռներ են բացված, գոյություն ունեն բազում տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կարելի է հասնել մարդկանց և փոխանցել Բարի լուրը:

Մերօրյա այդ հնարավորություններից մեկն էլ համացանցն է, քրիստոնեական կայքերը, օգտատերերը, ովքեր կարող են իրենց լսարանին փոխանցել Ավետարանի Բարի Լուրը:

Այդպիսի կայքերից մեկն էլ YesHEis ծրագիրն է, որ հայտնի է իր ավետարանչական տեսահոլովակներով, նյութերով, կազմակերպած ֆլեշ-մոբերով:

Ծրագրի և առհասարակ համացանցային ավետարանչության մասին CrossNews.am-ը զրույց ունեցավ YesHEis ծրագրի ռուսաստանյան ներկայացուցիչ, հովիվ Եվգենի Դուբրովսկու հետ:

- Պատմեք, խնդրեմ, YesHEis ծրագրի մասին:

- YesHEis-ը միջազգային ծրագիր է, որ ստեղծվել է Christian vision ծառայության կողմից, որի հիմնադիրը լորդ Ռոբերթս Էդմիսթոնն է Լոնդոնից:

Այս ծառայությունն ունի բազում ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրն էլ Ավետարանը տարածելուն է միտված: Եվ ահա YesHEis-ը այդ ծրագրերից մեկն է, որը, կարելի է ասել, մի գործիք է յուրաքանչյուր տեղական եկեղեցու և քրիստոնյայի համար:

Սա բջջային մի հավելված է տարբեր լեզուներով, որի նպատակն է քրիստոնյաներին ծառայել որպես մի գործիք՝ Ավետարանը ընկերների հետ կիսվելու համար:

Երբ ինչ-որ մեկը այս ծրագրի միջոցով կիսվում է ինչ-որ ավետարանչական տեսահոլովակով, և նրա ընկերները արձագանքում են, ապա այդ արձագանքը ուղղվում է հենց իրեն, և նա հնարավորություն է ստանում շփվելու այդ արձագանքողի հետ, պատասխանելու նրա հարցերին, հրավիրելու եկեղեցի:

Միգուցե շատերը միանգամից չեն գա եկեղեցի, բայց համացանցի միջոցով կկարողանան դիտել ծառայությունները:

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները՝ մարդիկ այսօր համացանցի միջոցով ավելի հեշտությամբ են պատմում իրենց խնդիրների մասին, քան անձնական շփման ժամանակ: Եվ ահա այս ծրագրի միջոցով կարելի է ծառայել մարդկանց:

- Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է համացանցային ավետարանչության դերը մեր օրերում:

- Ես կարծում եմ, որ շատ մեծ դեր ունի, քանի որ այսօր բոլորը սոցիալական ցանցերում են, հատկապես՝ երիտասարդները: Եվ եթե մենք այսօր ցանկանում ենք հասնել մարդկանց, պետք է օգտագործենք բոլոր հնարավոր գործիքները:

Ես հիշում եմ՝ մեկ անգամ Մոսկվայում կանգնած էի ու մտածում էի, թե ինչպես կարող եմ հասնել այդ հազարավոր մարդկանց, և եթե նույնիսկ ես կանգնեի ու սկսեի բղավել Հիսուսի մասին, ինձ, հավանաբար, ամենաշատը մի քանի հարյուր հոգի կլսեին, իսկ համացանցի միջոցով ես կարող եմ հասնել միլիոնավոր մարդկանց:

Այսօր առանց որևիցե ֆինանսական ծախսերի մենք կարող ենք պարզապես հասնել այն մարդկանց, ովքեր ունեն Ավետարանի կարիքը:

Մեր սոցէջերը պետք է ներկայացնեն քրիստոնեությունը. հարցազրույց YesHeis-ի ռուսաստանյան ներկայացուցչի հետ- Ինչպիսի՞ն պետք է լինի քրիստոնյան սոցիալական ցանցերում:

- Ամենակարևորը՝ պոզիտիվ: Պետք չէ վատատեսական գրառումներ անել, քանի որ բացասականն այս աշխարհում, առանց դրա էլ, շատ է: Այդ պատճառով՝ ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք պոզիտիվ, գրենք դրական բաներ, կիսվենք կյանքով, ինչպես նաև՝ կիսվենք եկեղեցական կյանքով:

Երբեմն տեսնում ենք շատ քրիստոնյաների, ովքեր պատրաստ են կիսվել նրանով, թե որտեղ են անցկացրել իրենց հանգիստը կամ ինչ են անում ընկերների հետ, իսկ, չգիտես ինչու, եկեղեցու մասին շատ քիչ են գրում:

Կարծում եմ՝ պետք է հաճախ կիսվել եկեղեցական կյանքով, որպեսզի մարդիկ ամբողջական պատկերը տեսնեն, թե ինչպիսին է քրիստոնյան, ինչպիսին է եկեղեցին: Մեր սոցիալական էջերը պետք է ներկայացնեն քրիստոնեությունը:

- Որպես այս ոլորտում փորձառու մարդ՝ ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են զբաղվել համացանցային ավետարանչությամբ:

- Իհարկե, համացանցային շփումն իր յուրահատկությունն ունի: Երբ մենք շփվում ենք ինչ-որ մեկի հետ, չենք տեսնում նրա աչքերը, էմոցիաները, չգիտենք, թե ինչ տրամադրությամբ է նա այդ պահին գրում, մենք նույնիսկ հնարավոր է չհասկանանք նրա հարցերի իմաստը, քանի որ ամեն բան վերլուծում ենք այնպես, ինչպես ցանկանում ենք:

Օրինակ՝ ես մի դեպք եմ հիշում, երբ մեկը ինձ համացանցով հարցրեց, թե ինչու եմ ես ընտրել այս ուղղությունը, այլ ոչ թե ուղղափառությունը: Եվ դա մի ընթացք էր, երբ մեզ անընդհատ հալածում էին մեր հավատքի համար, ու ես կարծեցի, թե սա հերթական հալածանքն է և բավականին արգրեսիվ պատասխան տվեցի: Բայց հետո այդ մարդն ասաց, որ ինքը ոչինչ չունի մեր հավատքի դեմ, պարզապես իրեն հետաքրքիր էր: Այդ պահին ես չէի հասկացել նրա տրամադրվածությունը:

Այդ պատճառով էլ, կարծում եմ, անհրաժեշտ է բացահայտել համացանցային ավետարանչության յուրահատկությունը: Դրա համար, օրինակ, մենք ունենք տեսահոլովակների սերիա, թե ինչպես անցկացնել ավետարանչությունը համացանցում, և այն հասանելի է բոլորի համար: Այնպես որ՝ կարող եք օգտվել:

- Ի՞նչ կոչ կցանկանայիք հղել մեր ընթերցողներին:

- Քարոզե՛ք Ավետարանը, մի՛ ամաչեք Հիսուս Քրիստոսի անունից: Չէ՞ որ մենք մեր էջերում այնքան շատ բաներով ենք կիսվում՝ ուրախ, հետաքրքիր, կարծում եմ՝ դժվար չի լինի այդ ամենի հետ նաև կիսվել այնպիսի նյութերով ու հոլովակներով, որոնք կարող են փրկության բերել ձեր ընկերներին:

Այնպես որ՝ եղեք ակտիվ քրիստոնյաներ սոցիալական ցանցերում:

                                                                                                        Զրուցեց Անի Էլոյանը