2015 թվականի 5 ամենաընթերցված ֆեյսբուքյան գրառումները

Ամփոփելով 2015 թվականը՝ ձեզ ենք ներկայացնում տարվա ընթացքում CrossNews.am կայքի 5 ամենաընթերցված ֆեյսբուքյան գրառումները:

2015 թվականի 5 ամենաընթերցված ֆեյսբուքյան գրառումները1. Մի՛ մեղադրեք Աստծուն… այն, ինչ հիմա Աստված կարող է տալ փոքրիկ Սերյոժային, ոչ ոք չէր կարող նրան տալ այստեղ – 4057 դիտում. հեղինակ՝ Ալիկ Հակոբյան

Ցավոք, մարդկության ճնշող մեծամասնությունը վաղուց ինքն է դարձել իր աստվածը, վաղուց ինքն իրեն է պաշտում, ինքն է իրեն ներում… ցավոք, մարդկության ճնշող մեծամասնությունը վաղուց ուրացել ու մոռացել է Աստծուն, ու երեւի նաեւ դրա համար է, որ պերմյակովի նման դևի ծնունդները խաղաղ պայմաններում գլխատում են մի ամբողջ ընտանիք …

Չեմ կարծում, թե կա որեւէ մեկն էս աշխարհի վրա, որ ավելի բարեգութ է, քան Աստված ու մեկը, որ ավելի է ցավում Գյումրիում, Ֆրանսիայում, Նիգերիայում եւ այլուր ամեն օր կատարվող ոճրագործությունների համար, քան Աստված…

Աստված է՞ մեղավոր, որ այլասերությունն, ապականությունն ու անմարդկայնությունն այսօրվա քաղաքակիրթ աշխարհում դարձել են ապրելու նորմ… մի՛ մեղադրեք Աստծուն… Ամբողջական նյութը՝ այստեղ:

2015 թվականի 5 ամենաընթերցված ֆեյսբուքյան գրառումները2.  Երևի միշտ էլ մտածել ես… 1922 դիտում. հեղինակ՝ Լուսինե Ալես

Երևի միշտ էլ մտածել ես, որ քրիստոնյա ես: Իսկ կարդացե՞լ ես Աստվածաշունչը:

Երևի միշտ էլ մտածել ես, որ արդար ես: Իսկ երբևէ չե՞ս ստել:

Երևի միշտ էլ մտածել ես, որ բարի ես: Իսկ երբևէ չե՞ս նախանձել:

Երևի միշտ էլ մտածել ես, որ արժանի չես նրան, ինչ կա հիմա քո կյանքում: Իսկ ինքդ միշտ դիմացինին` սրտիդ խորքում, արդյոք բարի՞ք ես կամեցել: Սիրելի՛ս, «երևիները» կարող եմ անվերջ թվարկել, բայց ուշադրությունդ թող գրավի առաջին տողը: Կարդա Աստվածաշունչը, հարցերիդ պատասխանը ինքդ կստանաս: Կարդա ու կտեսնես, որ այն իրոք գրքերի Գիրքն է, որ այն հոգևոր հաց է… Ամբողջական նյութը՝ այստեղ:

2015 թվականի 5 ամենաընթերցված ֆեյսբուքյան գրառումները3.  Ինչո՞ւ մենք չենք տեսնում Աստծուն. ինչպե՞ս տեսնել Նրան – 1553 դիտում. հեղինակ՝ Արմեն Հարեյան

Ես չգիտեմ մի այլ կրոն կամ հավատք, որ ասի, թե Աստված սեր է:

Մեկն ասում է, թե տիեզերքի արարիչը բարձրագույն իմաստություն է, մյուսն ասում է՝ արդար զորություն, մեկ այլն ասում է մի այլ բան, բայց սե՞ր:

Այն, որ Աստված սեր է, այս միտքը Քրիստոնեությանը արմատական կոնտրաստի մեջ է դնում բոլոր այլ կրոնների հետ:

Գիտենք, որ Աստված արդար է, բայց նա արդարություն չէ, այլ սեր: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ մեր վիճակը, եթե Աստված միայն արդարություն լիներ: Ո՞վ կդիմանար:

Հովհաննես Առաքյալի առաջին նամակի 4-րդ գլուխը շատ հետաքրքիր կերպով մեկնաբանում է այս միտքը: Խորհուրդ կտամ բացեք Նոր Կտակարանն ու կարդացեք այս հատվածը: Չի ասում, թե սերն Աստծու մոտ է, կամ Աստված սեր ունի, բայց սևով սպիտակի վրա գրված է՝ «Աստված սեր է» (Ա Հովհաննես 4.8)… Ամբողջական նյութը՝ այստեղ:

2015 թվականի 5 ամենաընթերցված ֆեյսբուքյան գրառումները4.  Երբ ուզում ես բամբասել… – 1551 դիտում. հեղինակ՝ Արմեն Հարեյան

Երբ որ բամբասելու կամ մեկին մտքի մեջ դատելու մի պահ է գալիս, ուր ահա պիտի սայթաքեք ու մեղքին տրվեք, այսպես մտածեք, կարող է ձեզ օգնել:

«Նույնիսկ եթե այս մարդուն ես մի սխալի վրա տեսա, ես միայն այդ սխալը գիտեմ, իր ամբողջ կյանքը չգիտեմ: Ես միայն այս սխալը գիտեմ, բայց թե իր սրտում ամեն օր, գիշեր ու ցերեկ ինչ կա, դա չգիտեմ…

Այն հանգամանքները, որ շրջապատում են իրեն, դա էլ չգիտեմ: Հետևաբար, ես ո՛չ կբամբասեմ, ո՛չ կդատեմ, ո՛չ էլ վատ բան կմտածեմ նրա մասին:» Սուրբերից մեկն էլ, որի անունը հիմա չեմ հիշում, այսպես է ասում՝ «Դուք այդ մարդու մեղքը գիտեք, բայց միգուցե նա զղջացել է իր սրտում ու դուք դրա մասին չգիտեք»…  Ամբողջական նյութը՝ այստեղ:

2015 թվականի 5 ամենաընթերցված ֆեյսբուքյան գրառումը5.  Իմ տարեդարձի ամենահիշարժան հյուրը – 1543 դիտում.

Հիշում եմ՝ հավաքվել էին բոլոր հյուրերս, նստել սեղանի շուրջ և սպասում էին ինձ, որ սկսենք «կերուխումը», և ահա դուռը թակեցին:

Բացելուն պես տեսա ցնցոտիավոր մի կնոջ, ով կմկմացող ու կամացուկ ձայնով ուտելու որևէ բան էր խնդրում:

Անծանոթ հյուրիս ներս հրավիրեցի, վախվորած ու ամոթխած հայացքով առաջ եկավ, ապա խնդրեցի նստել սեղանի շուրջ՝ առաջարկեցի նստել հյուրերի հետ…

Թեև նա քաշվում էր, ամաչում, բայց ես շարունակեցի համառել և պնդել, որ նստի ինձ համար պահված աթոռին՝ սեղանի վերին գլխին…

Ես էլ չհասկացա, թե ինչպես, ինչու, բայց արտասովոր ու գերբնական ուրախություն էի ապրում… Ամբողջական նյութը՝ այստեղ: