2015 թվականի 5 ամենաընթերցված հարցազրույցները

Ամփոփելով 2015 թվականը՝ ձեզ ենք ներկայացնում տարվա ընթացքում 5 ամենաընթերցված հարցազրույցները:

2015 թվականի 5 ամենաընթերցված հարցազրույցները1. «Ես մարդկանցից չեմ նեղանում». դերասան Էմիլ Գալստյանի արձագանքը – 5426 դիտում

Երիտասարդը պարզապես խոսում է իր անկեղծ հավատքի մասին, մինչդեռ նրան վերաբերվում են այնպես, կարծես քրիստոնեությունից դարձել է մեկ այլ կրոնի կամ սատանայապաշտ է դարձել…

Հետաքրքիր էր, թե ինչպիսին է հենց իր՝ Էմիլ Գալստյանի մոտեցումն այս ամենին, ինչպես է նա վերաբերվում մարդկանց նման հարձակումներին, ինչ անհանգստություններ ունի: Այդ հարցերի շուրջ էլ որոշեցինք զրուցել Էմիլ Գալստյանի հետ և լսել նրա կարծիքն ու նրա մտքերը:

«Ես մարդկանցից չեմ նեղանում. նրանք մեղավոր չեն, որովհետև շատերը չեն էլ գիտակցում, թե ինչ են ասում, ինչ են խոսում: Ավետարանում նշված է, որ սատանան ստի թագավորն է, և նրա նպատակն է սպանել, խաբել ու քանդել: Այս ամենի հետևում հենց նա է կանգնած… Շարունակությունը՝ այստեղ:

2015 թվականի 5 ամենաընթերցված հարցազրույցները2. Այդ նույն տապանն այսօր եկեղեցին է. զրույց Նոյի կերպարը մարմնավորող հովիվ Գնել Արսենյանի հետ – 2098 դիտում

Ցավոք, մարդիկ ավելի գալիս են տեսնելու, թե տապանի կառուցումն ուր է հասել, քան թե իրենք են մի բան անում տապանը կառուցելու համար: Եկեղեցում քչերն են ներգրավված այդ կառուցման մեջ՝ որպես կենդանի քարեր:

Կան մարդիկ, ովքեր գալիս են նայելու համար, հեգնելու, ծաղրելու համար՝ ծուռ ես մեխել, այս փայտը որակյալ չէ և այլն:

Ավելի շատ քննադատ են, քան հոգատար ու սրտացավ՝ կառուցելու: Վերջիվերջո, պետք է հասկանանք, որ սա մեր ընդհանուր փրկությունն է, սա մեկին չի վերաբերում՝ հովվին կամ որևէ ծառայողին:

Եվ ավելի նկատելի է վարձկանների շատությունը, երբ ինչ-որ բան տալիս ես՝ մարդիկ անում են: Շատ քիչ են նրանք, ովքեր նվիրված են ողջ սրտով, ովքեր իրենց ամբողջ էությունն են դնում, որ կառուցեն այն, ինչը կարևոր է: Շարունակությունը՝ այստեղ:

2015 թվականի 5 ամենաընթերցված հարցազրույցները3. Լավ չի, որ մարդը մենակ մնա հոգով. Հարցազրույց Ֆրունզ Արսենյանի հետ – 2066 դիտում

-Երբ մենք գալիս ենք Աստծուն, ամեն ճշմարիտ դարձողի համար Հիսուսի հարությունը դառնում է իր հոգու վերածնունդը, և Խոսքը, որ անապականացու սերմն է, ընկնելով մեր հոգու մեջ, տալիս է ծնունդ մեր հոգուն, այն Ադամով մեռած հոգին նորից կենդանանում է Քրիստոսով:

Ես եկել եմ այն համոզման, որ նրանք են կարողանում հաստատվել ու արմատանալ, ովքեր իրապես հասկանում են այդ վերածնված հոգու խորհուրդը, որը տեսանելի չէ, շոշափելի չէ:

Վերածնված հոգու հետ է աշխատում Սուրբ Հոգին, վերածնված հոգուն է տալիս հայտնություն Սուրբ Հոգին, ինչպես Հռոմեացիների մեջ է գրված, որ Աստծո Հոգին մեր հոգուն տալիս է վկայություն, որ մենք Աստծո որդիներ ենք: Եվ երբ մարդն իր հոգու մեջ առնում է այս վկայությունը, ինքը հաստատվում ու արմատանում է: Եվ այստեղից է սկսվում հոգևոր աճը: Շարունակությունը՝ այստեղ:

2015 թվականի 5 ամենաընթերցված հարցազրույցները4. «Փորձում եմ ապրել Աստծուն հաճելի կյանքով…». հուլիսի 7-ին Համաշխարհային Ունիվերսիադայում Արթուր Թովմասյանը նվաճեց ոսկե մեդալը – 1740 դիտում

Սկզբունքները շատ կարևոր են: Ամեն բան այսօր վաճառքի ենթակա է, սակայն սկզբունքներն են, որ կարող են ամուր պահել մեզ: Բացի մարզիկին հատուկ սկզբունքներից, ունեմ նաև սկզբունքներ, որոնք բխում են Աստվածաշնչից: Եթե ինչ-որ բան սխալ է, փորձում եմ դա չանել:

Օրինակ՝ գիտեմ, որ սուտը գարշելի է Աստծո առաջ, և փորձում եմ սուտ չխոսել: Սկզբունք է նաև աշխարհի հետ փոխզիջման չգնալը՝ ինչ էլ որ լինի, և փորձում եմ ապրել այնպիսի կյանքով, որ հաճելի լինի նախ և առաջ Աստծուն:

Այս հաղթանակը ևս մեկ միջոց էր՝ բոլորին ցույց տալու Աստծո օրհնությունն ու այն, որ Նրա ձեռքը միշտ ինձ վրա է, Նա միշտ ինձ հետ է, և ես ուրախությամբ կարող եմ հայտարարել, որ իմ կյանքը պատկանում է Աստծուն… Շարունակությունը՝ այստեղ:

2015 թվականի 5 ամենաընթերցված հարցազրույցները5. Հիսուսը գիտի քեզ և քո իրավիճակը. CrossNews.am-ի հարցազրույցը Եղբայր Յունի հետ – 1570 դիտում

թե չանցնեի բոլոր այդ տառապանքների և չարչարանքների միջով, այսօր գուցե լինեի շատ ավելի թույլ ծառայող: Իմ պատգամներում միշտ խոսում եմ կյանքիս խավար ժամանակների մասին և միշտ միևնույն խոսքն եմ մեջբերում, որ այդ ժամանակներն օգնել են ինձ…

Երբ առաջին բանտարկությունիցս սկսած աղաղակում էի՝ «Տե՜ր, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ ինձ բանատարկեն, չէ՞ որ շատ կարևոր ծառայող եմ, ավետարանիչ եմ», Տերն ինձ պատասխանեց՝ «Ես գիտեմ, Ես տեղյակ եմ, հանգստություն ունեցիր իմ մեջ և սովորիր, թե ով եմ ես իրականում…»:

Այդ փորձառությունից հետո միշտ այս խոսքերը հիշում եմ… Եթե դու մի պահ մոռանաս Հիսուսին, մոռանաս, թե ով ես դու և ով է Նա, երբեք չես կարողանա շարունակել հավատարիմ մնալ Աստծուն. դու պարզապես կխելագարվես… Շարունակությունը՝ այստեղ: