Արդյոք դա դժբախտ պատահա՞ր էր, թե՞ Աստծո ծրագիրը…

Արդյոք դա դժբախտ պատահա՞ր էր, թե՞ Աստծո ծրագիրը… Հաճախ նայելով զորավոր ու հաջողակ ծառայողների՝ մեր մտքով անգամ չի անցնում, թե ինչերի միջով են նրանք ժամանակին անցել, ինչ գին են վճարել ու շարունակում վճարել` հավատարմորեն անցնելով իրենց հավատքի ընթացքը: Բոգդան Կոնովալովը 23 տարեկան է և արդեն երիտասարդական հովիվ: Սակայն ամեն ինչ սկսենք սկզբից՝ իր իսկ վկայությամբ.

«20 տարի առաջ, երբ ես ընդամենը 3 տարեկան էի, աշնանային մի ցուրտ օր սարսափելի դժբախտություն կատարվեց ինձ հետ, այդպիսով՝ նաև իմ ընտանիքի հետ: Տրամվայի վարորդի անփութության պատճառով ակները իմ ոտքերի վրայով անցան: Երկու շաբաթ կոմայի մեջ մնացի: Իմ կյանքի համար պայքարի այդ երկու շաբաթները ծնողներիս համար մի ամբողջ հավիտենություն էին…

Նրանց աղաչանքն Աստծուն անպատասխան չմնաց: Նա հրաշք արեց: Եվ ես ապրեցի…

Բայց առջևում դաժան իրականությունն էր, որով ես անցա բացարձակապես Աստծո օգնությամբ: Արդյոք դա դժբախտ պատահա՞ր էր, թե՞ Աստծո ծրագիրը. այս հարցը ես տվել եմ ինձ ամբողջ կյանքիս ընթացքում…

Քսան տարի անց ես, հետևելով իմ կյանքին, կարող եմ վստահ ասել, որ պատահական ոչինչ չի լինում:

Այսօր Աստված ինձ նվիրել է հիասքանչ կին, երկու չքնաղ դուստր: Այսօր, ի շնորհիվ Տիրոջ, ես կարողանում եմ ազդեցություն ունենալ հարյուրավոր երիտասարդների վրա: Եվ սա միայն սկիզբն է… սկիզբն է իմ երազանքի ճանապարհի:

Իմ երազանքն է օգնել երիտասարդներին՝ հաստատվելու, կայանալու կյանքում: Հեշտ է տեսնել պատճառներ ու թերություններ, բայց դժվար է տեսնել հնարավորություններ. սրա համար պետք է պայքարել:

Ունենալ ցանկություն և հավատալ երազանքին. սա այն ամենն է, որ պետք է երազանքն իրականացնելու համար: Մեր սահմանները միայն մեր գլխի մեջ են: Ես լավ գիտեմ, թե ով եմ ես. ես նոր մարդ եմ՝ առանց սահմանափակումների, ում արարել է Աստված»:

Աղբյուր՝ bogoblog.ru