N5 վիկտորինայի արդյունքները

N5 վիկտորինայի արդյունքներըՓետրվարի 20-ին՝ ժամը 21:00-ին, CrossNews.am կայքի Ֆեյսբուքյան էջում տեղադրվեցին վիկտորինայի հետևյալ հարցերը՝

Հարց N1. Ո՞ր թվականին են գտնվել «Մեռյալ Ծովի» ձեռագրերը:

Հարց N2. Ո՞ւմ են պատկանում այս խոսքերը՝ «Կին, ինչո՞ւ ես լալիս»: (Նշել Աստվածաշնչյան հասցեն):

Հարց N3. Ո՞վ փոխանցեց այն խոսքը, որ ասում է՝ տներ սարքեն և ապրեն նրանց մեջ, այգիներ տնկեն ու ուտեն նրանց պտուղը: (Նշել Աստվածաշնչյան հասցեն):

Վիկտորինայի հարցերին առաջինը ճիշտ պատասխանեց Նարեկ Սահակյանը:

Հարցերի պատասխաններն են՝

1. «Մեռյալ Ծովի» ձեռագրերը առաջին անգամ գտել են 1947 թ.:
2. «Կին, ինչո՞ւ ես լալիս» խոսքերը ասել են հրեշտակները (Հովհաննես 20.13):
3. «Տներ սարքեն և ապրեն նրանց մեջ, այգիներ տնկեն ու ուտեն նրանց պտուղը» խոսքը փոխանցել է Եսայի մարգարեն (Եսայի 65.21):

Նշենք, որ 2-րդ և 3-րդ հարցերն ունեին նաև այլ պատասխաններ:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ուրբաթ՝ 21:00-ին, կայքի ֆեյսբուքյան էջում կլինի մի քանի հարցերից կազմված վիկտորինա, որոնց ճիշտ պատասխանողը կճանաչվի այդ շաբաթվա հաղթող, իսկ հետագայում կկազմակերպվի նաև հատուկ վիկտորինա հաղթողների մասնակցությամբ: