N4 վիկտորինայի արդյունքները

N4 վիկտորինայի արդյունքները

Փետրվարի 13-ին՝ ժամը 21:00-ին, CrossNews.am կայքի Ֆեյսբուքյան էջում տեղադրվեցին վիկտորինայի հետևյալ հարցերը՝

Հարց N1. Ո՞ւմ ցեղից էր սերում Պողոս առաքյալը:

Հարց N2. Ո՞ր թագավորն ընկավ պատուհանից և պատգամավորներ ուղարկեց կուռքի մոտ:

Հարց N3. Ո՞վ էր Աստծուց մահ խնդրում իր համար:

Վիկտորինայի հարցերին առաջինը ճիշտ պատասխանեց Հռիփսիմե Մկրտչյանը:

Հարցերի պատասխաններն են՝

1. Պողոսը  սերում էր Բենիամինի ցեղից (Հռ. 11.1, Փիլ. 3.5):
2. Ոքոզիա թագավորը ընկավ պատուհանից (Դ Թագավորաց 1.2):
3.Եղիա մարգարեն էր մահ խնդրում Աստծուց (Գ Թագավորաց 19.4):

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ուրբաթ՝ 21:00-ին, կայքի ֆեյսբուքյան էջում կլինի մի քանի հարցերից կազմված վիկտորինա, որոնց ճիշտ պատասխանողը կճանաչվի այդ շաբաթվա հաղթող, իսկ հետագայում կկազմակերպվի նաև հատուկ վիկտորինա հաղթողների մասնակցությամբ: