N3 վիկտորինայի արդյունքները

N3 վիկտորինայի արդյունքներըՓետրվարի 6-ին՝ ժամը 21:00-ին, CrossNews.am կայքի Ֆեյսբուքյան էջում տեղադրվեցին վիկտորինայի հետևյալ հարցերը՝

Հարց N1. Ըստ իր իսկ խոսքերի՝ Պողոս առաքյալը նրանց մատնեց սատանային:

Հարց N2. Քանի՞ տարի ապրեց Նոյը ջրհեղեղից հետո:

Հարց N3. Ի՞նչ էր քահանայապետի ծառայի անունը, ում ականջը կտրեց Պետրոսը:

Վիկտորինայի հարցերին առաջինը ճիշտ պատասխանեց Նարեկ Սահակյանը:

Հարցերի պատասխաններն են՝

1. Հիմենոս և Աղեքսանդրոս (Ա Տիմոթեոս 1:20):
2. Նոյը ջրհեղեղից հետո ապրեց 350 տարի (Ծննդոց 9:28):
3.Պետրոսը կտրեց Մաղքոսի ականջը (Հովհ. 18:10):

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ուրբաթ՝ 21:00-ին, կայքի ֆեյսբուքյան էջում կլինի մի քանի հարցերից կազմված վիկտորինա, որոնց ճիշտ պատասխանողը կճանաչվի այդ շաբաթվա հաղթող, իսկ հետագայում կկազմակերպվի նաև հատուկ վիկտորինա հաղթողների մասնակցությամբ: