Աշխարհի ամենաաղքատ ու ամենաառատաձեռն նախագահը. Խոսե Մուխիկա

Աշխարհի ամենաաղքատ ու ամենառատաձեռն նախագահը. Խոսե Մուխիկա«Գիտեմ պակասություն քաշել, և ավելությունով լինելն էլ…» (Փիլիպեցիների 4.12):

Ուրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոյին հայրենակիցներն անվանում են «el presidente mas pobre», որ նշանակում է  «ամենաղքատ նախագահ». հաղորդում է memo.im-ը:

78-ամյա նախագահն իր աշխատավարձի մեծ մասը նվիրաբերում է բարեգործական ընկերություններին և միայն չնչին մասն է պահում իրեն: Նա համարվում է ամենաաղքատ, բայց ամենաառատաձեռն նախագահն աշխարհում:

Պետությունից ստացած 12.500  դոլարից նա իրեն է պահում միայն 1.200 դոլար՝ ընթացիկ ծախսերի համար:

Աշխարհի ամենաաղքատ ու ամենառատաձեռն նախագահը. Խոսե Մուխիկա«Այս գումարն ինձ լիովին բավարարում է, որովհետև շատ ուրուգվայցիներ ավելի ցածր աշխատավարձ են ստանում»,- ասում է նա:

Հրաժարվելով շքեղ առանձնատանն ապրելուց՝ երկրի նախագահը բնակվում է գյուղական մի տնակում: Նա ջուրը հանում է ջրհորից, ծաղիկներ ու բանջարեղեն է աճեցնում իր այգում:

Նա կյանքը նվիրել է իր երկրին:

Նախագահն աղքատ է համարում այն մարդկանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում աշխատում են, որպեսզի ապրեն ճոխության մեջ:

«Եթե ձեզ ավելի ու ավելի է հետաքրքրում հարստությունը, ապա քիչ ժամանակ է մնում ձեր վրա ծախսելու համար:

Հրաժարվելով շքեղ առանձնատանն ապրելուց՝ երկրի նախագահը բնակվում է գյուղական մի տնակում: Նա ջուրը հանում է ջրհորից, ծաղիկներ ու բանջարեղեն է աճեցնում իր այգում:  Նա կյանքը նվիրել է իր երկրին:Գուցե ես նման եմ մի խելագարի, սակայն դա իմ գիտակցական ընտրությունն է: Ես ինձ բացարձակ ազատ եմ զգում»,- նշում է Խոսե Մուխիկան:

Նշենք, որ նախագահի կինը ևս իր եկամտի մեծ մասը նվիրաբերում է բարեգործական կազմակերպություններին:

Զույգերի համատեղ ձեռք բերած ամենաթանկ իրը մեքենան է, որի արժեքն ընդամենը 1.945 դոլար է:

Հավելենք, որ նախագահը բանկերում չունի ոչ մի հաշվեհամար: Նրա համար լավագույն հաճույքն իր շան հետ խաղալն է: