Cross News
CrossNews » Թարմ գրառումներ » «Ես Գաբրիելն եմ» (ֆիլմ)

«Ես Գաբրիելն եմ» (ֆիլմ)

16.01.2014

«Ես Գաբրիելն եմ» (ֆիլմ)Կիզիչ արևի, անբերրի հողի, տնտեսական անկման հետևանքով Տեխաս նահանգի Փրոմիս քաղաքը ամայացել էր: Հուսահատված մարդիկ լքում էին կիսաավերակ քաղաքը:

Ճանապարհին մի ընտանեկան զույգ հանդիպում է թափառող երեխայի, որին տանում է իր հետ՝ հույս ունենալով օգնել նրան: Ոչ ոք, սակայն, չգիտի, թե ով է նա և ինչ է անում այդտեղ:

Որոշ մարդիկ մտածում են, որ նա իրենց աղոթքների պատասխանն է, ուրիշներն էլ, թե փախստական է կամ սուտ մարգարե:

Սակայն տղայի խոսքերով՝ նա եկել է այդ քաղաքի մարդկանց օգնելու:

Շերիֆ Բրոուդին, չնայած իր բազմաթիվ խնդիրներին, նպատակադրված է բացահայտելու ողջ ճշմարտությունը տղայի մասին:

Սակայն մի շարք հրաշքներից հետո բնակիչները սկսում են հավատալ տղային և ընդունում են նրան…

Ռեժիսոր՝ Մայք Նորրիս:

Դերերում՝ Դին Քեյն, Գևին Կասալեժնո, Էլիզ Բաուման, Քերի Սքոթթ, Ջոն Շնայդեր:

email
Scroll To Top