Բաբելոնի աշտարակը

Բաբելոնի աշտարակըԲազմաքանակ են վկայություններն առ այն, որ իսկապես մի ժամանակ աշխարհում եղել է սոսկ մեկ լեզու: Շումերական գրականությունը քանիցս վկայում է դա: Լեզվաբանները նույնպես այս տեսությունը օգտակար են համարում՝ լեզուները դասակարգելիս:

Բայց ի՞նչ է խոսվում Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ տեղի ունեցած լեզուների խառնակման մասին (Ծննդոց 11):

Հնագիտությունը բացահայտել է, որ ՈՒրի թագավոր ՈՒր-Նամուն Ք.ա. 2044-2007 թթ. հավանաբար պատվեր է ստացել, որ կառուցի մի մեծ տաճար-աշտարակ՝ որպես երկրպագության արտահայտություն լուսնի աստված Նանաթին:

Հինգ ոտնաչափ լայնությամբ և տասը ոտնաչափ բարձրությամբ կառուցված հուշարձանը ապացուցում է Ուր-Նամուի գործունեությունը: Մի տախտակ պատկերում է նրան՝ կրաշաղախ կողովը ձեռքին, հսկա աշտարակի կառուցման սկիզբը նախագծելիս. այսպես նա ցույց է տալիս իր հավատարմությունը աստվածներին՝ ներկայացվելով որպես հասարակ բանվոր:

Մեկ այլ կավե տախտակի վրա գրված է, որ աշտարակի կառուցումն այնպես վիրավորեց աստվածներին, որ նրանք քանդեցին մարդկանց շինածը, ցրեցին նրանց ամբողջ աշխարհով մեկ՝ փոխելով նրանց լեզուները: Այս պատմությունը զարմանալիորեն նման է Աստվածաշնչում գրվածին:

Պահպանողական գիտնականները ենթադրում են, որ Մովսեսն է սկզբնական պատմության հեղինակը: Բայց ինչպե՞ս կարող է Մովսեսը լինել, եթե այս դեպքերը տեղի են ունեցել նրա ծննդից շատ ավելի վաղ:

Կա երկու հավանականություն: Առաջին՝ Աստված կարող է գերբնական ձևով Մովսեսին հայտնել այդ դեպքերը: Ճիշտ այնպես, ինչպես Աստված կարող է մարգարեական հայտնությամբ կանխատեսել ապագան, այդպես էլ հետադարձ հայտնությամբ կարող է բացահայտել անցյալը: Երկրորդ տարբերակն ավելի հավանական է. Մովսեսը հավաքել և խմբագրել է ավելի վաղ արձանագրությունները: Սա չի հակասում աստվածաշնչյան սկզբունքին: Ղուկասը նույնպես այդպես է վարվել իր Ավետարանը գրելիս (Ղուկաս 1.1-4):

Փ. Ջ. Վայսմենն աներկբայորեն պնդում է, որ Ծննդոցի պատմությունն ի սկզբանե գրվել է կավե տախտակների վրա և փոխանցվել սերնդեսերունդ: Յուրաքանչյուր «տոհմային համայնքի առաջնորդ» պատասխանատու էր դրանք խմբագրելու և արդիականացնելու հարցում: Որպես Աստվածաշնչի հիմնական բանալի՝ Վայսմենը նշում է բառերի ու արտահայտությունների պարբերական կրկնությունը, հատկապես «սա է սերունդը» արտահայտությունը (տես Ծննդ.2.4, 10.1, 11.10):

Բազմաթիվ հին քարե տախտակներում վերջին բառերը կրկնվում է հաջորդ տախտակի սկզբում: Ծննդոցի գրական արժեքավորումը, հնագույն գրականության հետ համեմատած, ցույց է տալիս, որ այն կազմվել է Մովսեսի ժամանակներից ոչ ավելի ուշ: Միանգամայն հավանական է, որ Ծննդոցն ընտանեկան (սերնդային) պատմություն է՝ գրառված նահապետների և վերջնական տեսքի բերված Մովսեսի կողմից:

Ջոշ Մաք-Դաուել