Աշխարհի 7 արտասովոր եկեղեցին

«Եկեղեցիների ճարտարապետությունը հարուստ պատմություն ունի, և պատահական չէ, որ եկեղեցաշինությունից են սկսվել ու տարածվել ճարտարապետական բոլոր նորարարություններն ու բոլոր ոճերը: Մինչ այժմ պահպանվել են անտիկ աշխարհի քաղաքակրթության պաշտամունքի վայրերը: Դրանց կողքին տեղ են գտել ժամանակակից կրոնական կառույցների ճարտարապետական կոթողները»,- պատմում է «Հավատքի աշխարհ» քրիստոնեական տեղեկատվական կայքը:

1« Սփոփանքի եկեղեցին»` գտնվում է Իսպանիայի Կորդովա քաղաքում: Կառուցվել է բոլորովին վերջերս` «Vicens + Ramos» ճարտարապետական գործակալության կողմից, մինիմալիստական բոլոր կանոնների համաձայն: Ամբողջովին ճերմակ է, միակ «շեղումը» խորանի ոսկեգույն պատն է:

 

 

 

 

 

2 «Սբ. Գևորգի եկեղեցին»`ժայռափոր քարանձավային եկեղեցի է: Գտնվում է Եթովպիայի Լալիբելա քաղաքում: Գետնափոր այս շինությունը 25մ լայնությամբ, 25մ երկարությամբ  խաչ է, որ 25մ բարձրություն ունի: Այս հրաշքն արարվել է 13-րդ դարում` Լալիբելի արքայի հրամանով, ըստ լեգենդի` կառուցվել է ընդամենը 24 տարում: Լալիբելում թունելներով միմյանց միացված ժայռափոր 11 եկեղեցի կա:

3 «Զիպաքիրայի աղե տաճարը»` կոշտ աղի ժայռաբեկորի վրա գետնափոր եկեղեցի է: Խորան տանող ճանապարհը մութ թունելի միջով է: Տաճարի բարձրությունը 23 մ է, տեղավորում է ավելի քան 10 000 մարդ: Սկզբում այն աղհանք է եղել, հետո վերածվել է տաճարի:

 

 

4 «Փշե պսակ» մատուռը` փայտաշեն մատուռ է, որ գտնվում է ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում: Մատուռը կառուցվել է 1980թ. ճարտարապետ Ֆեյ Ջոնսի նախագծով: Պարզ ու լուսավոր մատուռում 425 պատուհան կա:

 

 

5 «Ֆերմերների» մատուռը` Գերմանիայի Մեխերնիկ քաղաքում վեր խոյացած բետոնե մատուռը կառուցվել է տեղացի ֆերմերների կողմից` ի պատիվ սբ. Բրուդեր Կլաուսի:

 

 

 

 

6 «Բուրգունի ստավկիրկան»`գտնվում է Նորվեգիայում: Պահպանված ամենահին հիմնակմախքային (կարկաս) եկեղեցիներից է: Ամրակազմ հենքը կառուցվել է հողի վրա, հետո ձողերի միջոցով ուղղահայաց վեր բարձացել: Ենթադրում են, որ կառուցվել է 1150-80թթ.

 

7 «Փչովի» եկեղեցի` հոլանդացի փիլիսոփա Ֆրենկ Լոսը «հորինել» է փչովի, թափանցիկ եկեղեցին, որը կարելի է երկրագնդի ցանկացած անկյուն, ցանկացած առիթով տեղափոխել, օրինակ`զանգվածային միջոցառումների, փառատոների ժամանակ:

 Աղբյուր` afmedia.ru